ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՈՐՔԱՆ ԲԱՐԱԿ Է ՍԱՌՈՒՅՑԸ, ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՄՈԶՎԵԼ ԴՐԱ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 20, 2020

ՈՐՔԱՆ ԲԱՐԱԿ Է ՍԱՌՈՒՅՑԸ, ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՄՈԶՎԵԼ ԴՐԱ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մենք չգիտենք, թե ինչ բան է սուգը. մենք անգամ սգի օրվա երթերն ենք քաղաքականացնում ու հաշվում, թե քանի հոգի մարդ է հավաքվել այս կամ այն առաջնորդի շուրջ, առանց մտածելու, որ սուգը լուռ, առանց անձնավորման, ինքդ քո հետ մենակ մնալու մշակույթ է.. ու շարունակում ենք իրար միս ծամել, փոխարենը համախմբվելու եւ իրար թիկունք դառնալու՝ ներսից զորավիգ դառնալու.. 

Երբ Հայրենիքը սիրում ես անձով, քեզ տրվում է այն, ինչ ունես։ Անձնագոհության պես մի բան է կույր ապրելը։ Երբ անձի պաշտամունքի հարցերում մնում ես դատարկ, որովհետեւ մտածելու ընդունակ չես, ու քո համար ֆեյսբուքն է դառնում ավետարանը, որից անդին դու քեզ համար նոր տարածք չես կարող գտնել, որ մնաս, ոչ էլ հայրենիք, որով հպարտանաս։ Ու համացանցի միջոցով ես որոշում, թե ինչ է ուզում ժողովուրդը, որովհետեւ քեզ համար այս տարածքն է սուրբ, քեզ այդ տարածքից հեռացնելու դեպքում` էլ չկաս.. Մի մարդ կա, որի համար պատրաստ ես ապրել, երջանկանալ, գժվել ու ցնդել, բայց երբ վտանգի մեջ ես` նավը խորտակվում է, ու դու մնում ես ցամաքում, սպասելով հաջորդին, որը կգա, ու դու կրկին կսիրես ու կրկին կապրես այդ մեկ մարդու իրավունքներով։ Գոյությունը սուտ է կամ հավերժական. երբ ներսից թուլացնում են, որ դրսից խփեն.. չեն հասկանա, չեն ուզենա հասկանալ, որովհետեւ ներսից ենք պառակտված ու ամուլ։ Այնինչ ես տեսնում եմ, թե որքան շատ մարդ է մեռնում՝ աննպատակ համարելով ապրելը։ (այն, ինչ կյանքի իմաստ է համարվում, կարող է նաև մեռնելու հիմնավոր պատճառ դառնալ) Ահա թե ինչու, ես այդքան կարեւոր եմ համարում կյանքի իմաստի հարցը, որը չի սահմանափակվում անձի պատանմունքով, ու համացանցում ղուշ թռցնող մեկի արժեքներով..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024