Արյան ծարավ է` չի հագենում

Արթուր Հայրապետյան Մայիս 06, 2022

Ճռճռան տեքստեր գրելուց ու տարածելուց առաջ լավ կլինի մի քիչ ազնիվ լինել..... հիմա, քանի որ շաբաթից ավել ինձ ֆբ-ն արգելափակել էր` ձայնս կտրել, մի քանի տողով վերջին օրերի հետ կապված իրադարձություններին անդրադառնամ։ 

Դատապարտելի է ցանկացած բռնություն, բայց բռնությունը չի կարող միակողմանի լինել։ Ասենք մեր հավանածի վրա հարձակվողներին դատապարտել, մյուսներին` բանատեղ չդնել։ Բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ «սիրելու» վրա է ասեմ։ 

 

Հիմա, որ ասեմ Սոսին հայհոյել չի կարելի, մի հատված ինձ կանիծի, բայց որ ասեմ` լավ են արել, էլի մի հատված կլինի, որ կանիծի։ Բայց քանի որ ես իմունիտետ ունեմ ինձ հայհոյողների, անիծողների եւ... ասեմ` օդում լիքը չարություն է կախված, եւ դա ոչ մի լավ տեղ չի տանում -լու։ Դեմ եմ ցանկացած բռնության։ Բայց անկեղծ լինենք։ 18-ին, որ մարդկանց դագաղների, սեւ լենտերի վրա մահվան լուր էիք կախ տալիս, տան դռներ էիք ջարդում, աղբ լցնում տների շեմին, ու մինչեւ հիմա մարդկանց եք հայհոյում ու պախարակում, նորմա՞լ, է։ Իսկ խառնակչությունները.... Այս իշխանությունը միշտ թեւ է տվել այդօրինակ գործողություններին, ու չի էլ թաքցրել։ Ոնց որ ոստիկանների գազանությունները` «ապրեք կյանքեր ջաներ» -ով են ողջունում իշխանական կողոսկրերը։

Հիմա, էն մարդիկ, որ հղի կնոջը սպանողի մասին ոչ մի ծպտուն չհանեցին ու արձանի վրա կանգնող ջահելին ամենավերջին բառերով հայհոյեցին, մոռացա՞ն, որ իրենք 18-ին արձան չէր մնացել, որի վրա չկանգնեին, թե՞ իրենց կարելի էր։ Հա, երիտասարդը սխալ բան է արել, չեմ արդարացնում, բայց հետագա քայլերի մասին շատ չեն էլ խորանում, որ ասենք տղան կարող է ամոթից մի վատ արարք անել իր հետ։ Դրա օրինակը ունենք։ Չծավալվեմ։ Միեւնույն է կարճ հիշողություն ունեք։ 

Հղի կնոջը սպանողին ազատ են արձակում.... անարխիա։ Իսկ քանի որ երկրում անիշխանություն է, ինչ ասես, որ չենք տեսնի։ Իսկ գարԱԺում իրար հայհոյողները հասարակությանը ճռճռան կոչեր են անում, ու հետո խելակորույս ծափ են տալիս իրենց շեֆին մոռանում են, որ երկիրը այն աստիճան են թուլացրել, որ թշնամին է արդեն մեր տեղը որոշում կայացնում։ Դրա մասին մտածեք, ոչ թե իրար ծափ տվեք։ Ինչների՞դ վրա էիք ծափ տալիս, որ երկիրը քաոսի եք վերածել ու դուք փող եք ստանում մեր հարկերի հաշվին ու մարդ ծեծո՞ւմ։ Բայց քանի որ իշխողները կառչած են իրենց աթոռից, չտեսած բան են տեսել, պիտի ծափ տան, ու արդարացնեն իրենց ազգակործան քայլերը։ 

Հիմա, Սոսին պաշտպանող, դատապրարտողներից քանի՞սն են դատապարտել օրինակ Նազենի Հովհաննիսյանի դեմ աշխատողներին, լավ ուրիշ անուն չտամ` շատ են։ Արդեն քանի տարի է Նազենիին հայհոյում ու սպառնում են, խուլիգաններով կազմակերպված հարձակվում։ Չեք ասի, չէ՞, թե քանի հոգի դատապարտեց Նազենիի վրա հարձակվողներին, որովհետեւ ազնիվ չեք։ Ես մի օրինակ բերեցի։ Իսկ դագաղներ ու սեւ լենտեր կախողները այսօր ուրախանում են, որ ոստիկանները մարդ են ծեծում։ Իսկ ես դատապարտում եմ ծեծող, գազազած ոստիկանների արարմունքը, որովհետեւ ինձ համար կա մարդ եւ վերջ` առանց նրանց քաղաքական հայացքների։ 

Հ.Գ. իսկ այսօրվա իշխողը, որ մի քիչ մարդ լիներ եւ մի քիչ խիղճ ունենար հիմա իր հետ մի «բարի» բան կաներ։ Չէ` արյան ծարավ է` չի հագենում։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024