Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության, ու այդ գիշեր ԱԹՍ-ի հարվածից զոհվում են տղեքը

Արթուր Հայրապետյան Փետրվար 17, 2021

«Արզումանս 19 տարեկան էր, իր մասին անցյալով խոսելը դժվար է: Փոքր տարիքից հաճախում էր կարատեի, արժանացել է «Սև գոտի» անվանակարգի: Վերջին 3 տարին թողեց սպորտը և պարապում էր, որպեսզի ընդունվի բժշկական համալսարան: 2019թ. ընդունվեց ԵՊԲՀ ու զորակոչվեց բանակ։ Արզումանս ծառայում էր Մեղրիում։ Երազում էր բժիշկ դառնալ ու կդառնար, եթե չլիներ պատերազմը, հուլիսին պետք է զորացրվեր: Եթե բնությունը մարդուն տալիս է մի շնորհ, ապա նրան տվել էր բազմաթիվ մարդկային շնորհներ և արժանիքներ. ոնց էինք հպարտանում Արզումանովս»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Արզուման Թորոսյանի մորաքույրը՝ Հերմինե Մովսիսյանը: Մորաքույրը պատմում է. «Արզումանը չափազանց ընկերասեր էր, բարի, օգնող, ուժեղ տղայի ուժեղ կերպար։ Պատերազմի ժամանակ տեղափոխել են Ջաբրայիլ, որտեղ մեկ շաբաթ համառ մարտերին են մասնակցել, արդեն պետք է վերադառնային Մեղրի, սպասում էին հրամանի, բայց ծառայակիցները շրջափակման մեջ են ընկել, Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության, ու այդ գիշեր ԱԹՍ-ի հարվածից զոհվում են տղեքը, այդ թվում նաև Արզումանս»։ Արզուման Թորոսյանի մորաքույրն ասում է՝ «Ծնողները գնացել էին տեսակցության, դե ծնող են, ամեն ինչ տարել էին, այդ թվում սև հաստ գլխարկ, ասել էր՝ չեմ դնի, քանի որ ընկերներիս ծնողները դեռ չեն եկել, որ իրենց գլխարկ բերեն։ Ստիպված Արզումանիս ծնողները գնացել էին Իրանի սահմանն անցել էին (դե Մեղրի էր ծառայում), հազիվ գլխարկներ էին առել, հետն էլ լիքը քաղցրավենիք, բերել էին, որ գլխարկ ունենային։ Այդ կարգի ընկերասեր էր, օգնող, հասնող, ուժեղ… իմ իդեալ տղան: Մենք երևի երբեք էլ չենք մտածում, որ Արզումանս չկա, ինքը միշտ մեզ հետ է…»:

 

https://galatv.am/hy/2934486/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024