Ասֆալտով քեզ կերակրել են

Արթուր Հայրապետյան Օգոստոս 18, 2022

Ասֆալտ են փռում, ժամանակ չունեն։ Վը՞։ Կե՛ր ու սուս, կամ մի կեր, խոտ կա ու կա, բայց սո՛ւս։ «Դատարկ» հարցերով զբաղվելու ժամանակ կա ո՛չ։ Վը՞։ 

Ինչ սուգ, ամենը ձեւի մեջ` տնքոց։ 

Կարեւորը երջանկացի՛ր, որ քո իշխանությունները այս չորս տարվա մեջ ասֆալտով քեզ կերակրել են, ու տունդ քանդել։ Բալիդ հոշոտել..... ու դրա դիմաց պարգեւավճար են ստացել։ Հա՛, հա՛, տենց, քո տված հարկերով, քե՛զ` մատ, իրե՛նց` ճոխ կյանք։ Հանգստի են։ Գերագույն գլխավոր հոգեկան հանցագործի ճակատը անմեղ մարդկանց արյունով թաթախված, որի համար հաճույքից տոնում է հաղթանակն ու շրունակում է ծծել հայի արյունը մինչեւ վերջ, ու երախը չի կշտանում։

Լեզվիդ չտաս, տվեցի՛ր` կփչացնեն։ Ու շատերը քանի որ փչացած են վախենում են ծպտուն հանեն, բայց երբ հերթը գա իրենց տուն ու տեղը, որ պիտի առնեն, էլի ձայն չեն հանի` ամոթու գերի։ 

Սուս ե՛ք, տեղ ենք հասել։ Ազգակործանները վախենում են, ըստ էության քննադատությունը կուլ չեն տալիս։ Հաթաթա են տալիս մի շնչով։ ՏՀԵ բաներ։ Վը՛։ 

Խարխափող մեծամասնությանը եւս մեկ անգամ տեղեկացնեմ, որ հարցեր առաջադրելն ու կարծիք հայտնելը, դա դեռ քննադատություն չէ: Խոր տեղից ձայն մի հանեք՝ (ներքին) պատռվածքներ կստանք: Ու էն դաս տվողները, թե մի անիծեք, մի հայհոյեք իշխանություններին, բարի եղեք, կեղծ բարեպաշտի սինդրոմը առել են միջումներն ու հաճույք են ստանում չարագործի թափած արյան հոտից։ Ամեն մեկն իր դռան շեմին մի չորքոտանի է պահում, որ չորքոտանին էլ մի օրի չի: Եթե ձեզ թվում է, չորքոտանին ձեզ կփրկի ու ձեզ կխղճան, ապա մեծ հաշվով սխալվել եք. ամեն մեկն էլ իր հերթին ինքն իրեն դիտարկող երեւույթներին դեմ չի գնում. ասել ասողը օգուտը վնասից տարբերող մարդը, երբեք հենց այնպես մատը մատին չի դնում: Միեւնույն է հավատալիքները միշտ էլ ավելի ծանր կկշռեն, քան..:

Չստացվի այնպես, որ կեղծ արժեքներն ու կեղծ գաղափարները անիրական դարձնեն՝ ճշմարտատեսությունը չի սրբագրում փառասիրությամբ, ավելին՝ քծնանքը, ինչքան էլ ոմաց քիմքին հաճելի է, միեւնույն է, այն մի օր թիկունքից խփելու առիթ է դառնում: Շատ մի տրվեք ձեր թվացյալ զգացմունքներին, հետո անհիմն սպասումը չչարացնի ձեզ, որ դիմացը բան չստանք:

Մեղայասսու, սո՛ւս կացեք, չէ՛` սսկվեք..`դըզա։ Քնեք, խոր....` մինչեւ մորթվելը։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024