Աշակերտը պարտավոր է սովորել. «Քաղաքացին տուգանելու մատերիալ չէ..»

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 13, 2021

Աշակերտը պարտավոր է սովորել. «Քաղաքացին տուգանելու մատերիալ չէ..» 

Գուցե աշակերտներին սովորեցնե՞ք, որ «Քաղաքացին տուգանելու մատերիալ չէ»։ 

Առողջապահության նախարարը, պարզվում է, կրթությունը պետքական է համարում այնքանով, որքանով նախեւառաջ աշակերտները պետք է Facebook-ում կարողանան ճիշտ մանեւրելու` հակադարձելու, չէ, է` իրենց պաշտպանելու համար դոշ ծեծել։ Անհայտ ծագումով օգտատերերի ֆաբրիկան այդ դեպքում էլ ում շունն է։ Իրենց ֆեյքաֆաբրիկան կփակվի եւ փող կնայեն։ Էկոնոմիկայի նախարարն էլ կասի, որ այս տարվա վերջին մենք կունենանք երկնիշ թվով տնտեսական աճ, որովհետեւ խնայել ենք անհայտ ծագումով օգտատերերին վճարել, փոխարենը դպրոցներում անվճար քարոզ է տարվում` վաղվա ֆեյքֆաբրիկա ընդունվելու համար։ 

Բայց լավ ենք պրծել, որ Անահիտ Ավանեսյանը կրթության եւ գիտության նախարար չի կարգվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվեր։ Դպրոցներում աշակերտները ամիսը երկու անգամ գիտելիքների` տեսական թեստ կհաձնեին` Facebook-ում իրենք իրենց պաշտպանող գրառումներով, եւ ինչպես մանեւրել,բայց այս ամենը մի կարգախոսով` աշակերտը պարտավոր է կրթվել։ Մեղայասսու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024