Աշոտ Սարգսյան. Կրակի դադարեցման պայմանագրի տակ զինվորական ղեկավարության առաջին դեմքերի ստորագրություններն են

Արթուր Հայրապետյան Մայիս 31, 2021

Աշոտ Սարգսյան. Կրակի դադարեցման պայմանագրի տակ զինվորական ղեկավարության առաջին դեմքերի ստորագրություններն են

 

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է. 

 

«Նախկին դաշնակ (ասում են՝ սրա նախկինը չի լինում) Ռուբեն Հակոբյանը 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի պայմանագիրը համարում է «առաջին կապիտուլյացիոն ակտը», որի ստորագրումը, իբր, «զինվորականները գնահատել են որպես թիկունքից հարված՝ ուղղված Արցախի ազատամարտին»։

 

Հենց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինվորական ղեկավարության խնդրանքն է եղել քաղաքական ղեկավարությանը՝ հասնել հրադադարի։ Խնդրանքը այն մարդկանց՝ ովքեր միավորի ճշտությամբ անգիր գիտեին թե քանի փամփուշտ ու արկ են մնացել։ Կրակի դադարեցման պայմանագրի տակ հենց այդ զինվորական ղեկավարության առաջին դեմքերի ստորագրություններն են։ Եթե նրանք այլ կերպ մտածեին, համարեին, որ դա «պարտվողական» է, հաստատ չէին ամաչի, կանեին այն, ինչ արեցին 1998-ին։ Կա՞ բարձրաստիճան որեւէ զինվորականի հրապարակային բողոք 1994-ի այդ օրերին` հրադադարի դեմ։

 

Կրակի դադարեցման փաստաթղթերը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը, ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը համապատասխան բանակցությունների ակտիվ մասնակիցն էր։ Ընդ որում՝ Ադրբեջանն է, որ դիմադրել է, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը նույն փաստաթուղթն ստորագրել է միայն մեկ ամիս անց։

 

Բայց դաշնակին ի՞նչ, առավել եւս՝ նախկին. նա մնում է վայրահաչող ու ստախոս։

 

Այդպես էլ Ռուբեն Հակոբյանը, ողջ կյանքում միայն վայրահաչել է ու ստել»։

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024