Աշխարհը դարձնենք բարեկեցիկ ու ապահով. Ավինյան

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Աշխարհը դարձնենք բարեկեցիկ ու ապահով. Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել «Աշխատանքի օրվա» առթիվ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել «Աշխատանքի օրվա» առթիվ:

 

«Շնորհավորում եմ «Աշխատանքի օրվա» կապակցությամբ: Աշխատանքը քաղաքակրթության, մարդկային արժեքների և բարեկեցության հիմքն է, առանց որի չի կարող լինել մարդը և նրա ստեղծած աշխարհը: Ուստի պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ:

 

 

Այդ նպատակի իրագործումն անցնում է աշխատանքում կատարելագործվելու, հմտանալու, արդյունք ստեղծելու ուղիով: Նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումն ու ինքնանպատակ քանակի փոխարեն արդյունքահենք որակը պիտի լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը, որով կստեղծենք ապրելու համար բարենպաստ միջավայր և 21-րդ դարին համարժեք դիմակայուն պետություն ու հասարակություն»,- ասված է ուղերձում:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024