Աշխարհում դեռ ոչ մի երկիր մեր էս իրավիճակը չի կոչել «հեղաշրջման փորձ» ու առանձնապես չի ծավալվել այդ մասին՝ սահմանափակվելով չեզոք «Հայաստանի ներքին գործն է» եւ «Ամեն ինչ պետք է լինի միայն ժողովրդավարության եւ օրենքի շրջանականերում»

Արթուր Հայրապետյան Փետրվար 26, 2021

Հիմա էլ Էրդողանն է նույն տեսակի հայտարարություն արել։ Աշխարհում դեռ ոչ մի երկիր մեր էս իրավիճակը չի կոչել «հեղաշրջման փորձ» ու առանձնապես չի ծավալվել այդ մասին՝ սահմանափակվելով չեզոք «Հայաստանի ներքին գործն է» եւ «Ամեն ինչ պետք է լինի միայն ժողովրդավարության եւ օրենքի շրջանականերում» տիպի հերթապահ արտահայտություններով։ Բայց ահա մեր ոչ բարով հարեւան Թուրքիան, թեւքերը քշտել, խցկվել է Հայաստանի այդ ներքին գործերի մեջ եւ օրը երկու հայտարարություն է անում ամենաբարձր մակարդակներով, օրինակ՝ երեկ ԱԳՆ, էսօր՝ Էրդողան, եւ այլն։ Ի՞նչ է ուզում այդ հարցում Թուրքիան? Հավանաբար, ուզում է առիթն օգտագործելով ստեղծի իր համար նախադեպ՝ ՀՀ ներքաղաքական կյանքի վրա գոնե մի քիչ ազդեցություն ստանալու համար։ Հա, ԱԳՆ ասեցի, հիշեցի. մեր ԱԳՆ-ն ինչու՞ մի պաշտոնական արձագանքով չի սաստում Թուրքիայի այդ զեղումները? Կարող էր, չէ՞, գոնե ասել, որ մեր ներքաղաքական հարցերը Թուրքիայի գործը չեն եւ մի կերպ առանց նրա «աջակցության» յոլլա կգնանք? Գոնե էսքանը, էլի։ Թե չէ տպավորություն կարող է ստացվել, որ ԱԳՆ-ին եւ ոչ միայն ԱԳՆ-ին «դզում է», երբ Թուրքիայից աջակցություն են հայտնում։

ՍԱՐԳԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 

Կիսվել