Աշխատողների վարձատրության, անապահով ընտանիքներին սնունդի տրամադրման խնդիրներ եւ այլն

Արթուր Հայրապետյան Ապրիլ 16, 2021

Աշխատողների վարձատրության, անապահով ընտանիքներին սնունդի տրամադրման խնդիրներ և այլն․ COVID-19 համավարակի հարցերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է շուրջ 3000 բողոք 

-----------------

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին. 

 

• Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),

 

• Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,

 

• հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում,

 

• սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ,

 

• պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ,

 

• աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներներ, 

 

• Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ,

 

• մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ,

 

• վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն,

 

• ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ,

 

• կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով,

 

• Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ,

 

• Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ,

 

• Ընտանիքների վերամիավորում և այլն:

 

Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում և աշխատել է 24-ժամյա ռեժիմով։

ՄԻՊ

Կիսվել