Աստծո ու սատանայի արանքում, դուք այսօր կիսաստվածներ եք

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

Մեծն Տիգրան աշխարհազորային Գնդի անմահացած հերոսի խոսքերը.

 

Տղանե՛ր, Աստծո ու Սատանայի արանքում դուք էսօր ինձ համար Կիսաստվածներ եք, որովհետև դու՛ք եք այսօր որոշում հաջողությունը, հաղթանակը: Դու՛ք եք որոշում չարու-բարու սահմանումը, դուք եք որոշում ինչքան լավ բաներ է կատարվում երկի վրա, ինչքան՝ վատ բաներ: Իմ համար դուք Կիսաստվածներ եք, տղե՛րք: Աստված ձեզ տա առողջություն, ուժ, կորով, որպեսզի կարողանաք պատվով դուրս գալ այս իրավիճակից: 

Ու եկեք փաստենք, որ մենք այստեղ ենք, զինվորն այստեղ է մի պարզ պատճառով... որովհետև մեր դիվանագետները պարտվել են, որովհետև մեր իշխանությունները պարտվել են, մեր մտավորականները պարտվել են, մեր արվեստի գործիչները պարտվել են, մեր գիտնականները պարտվել են, իրենց ոլորտների մեջ պարտվել են: Դրա համար այսօր հայ զինվորը իր արյունով կանգնած է վերջնագծին՝ լինելության վերջնագծին: Այ սա՛ է խնդիրը: Եթե գիտնականները պարտված չլինեին, մենք այսօր ժամերի ընթացքում (սա մեր դարն է), մենք կարող էինք թշնամուն ոչնչացնել րոպեների ընթացքում: Lավ զենքեր, լավ գիտություն ու կնոպկեք... Մենք ամեն ինչ կարող էինք անել: Բայց իրենք պարտվել են իրենց տեղում...

Լավ դիվանագետներ ունենայինք, նույնպես կհաղթեինք: Պարտվել ենք…

Լավ մշակութային գործիչներ ունենայինք, մենք չէինք պարտվի և չէինք հասնի այս կետին, եթե մեր մշակույթը չլիներ այն, ինչ որ կա՝ կիսահայկական, կիսամաերիկյան,

կիսառուսական ինչ-որ խառնուրդ, որ աշխարհի համար զզվելի է ուղղակի: Եթե ունենայինք մեր մշակույթը և ներկայանայինք աշխարհին՝ որպես հնագույն ազգերից մեկը, որը բան ունի աշխարհին տալու, հավատացնու՜մ եմ ձեզ, չէ՛ր լինի այսպես: Հիմա ունենք այն, ինչ որ ունենք և իրավիճակը շտկելու միակ տարբերակը՝ անմնացորդ նվիրումն է:

 

Սևակ Մնացականյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024