Ասում են, թե սպասեք. Անհետ կորածների ծնողները արդեն հիսուն օր է սպասում են, որ պատկան մարմինները իրենց ինչ-որ հուսադրող բան կասեն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Անհետ կորածների ծնողները արդեն հիսուն օր է սպասում են, որ պատկան մարմինները իրենց ինչ-որ հուսադրող բան կասեն, մինչդեռ մինչեւ այսօր ոչ ոք ոչինչ չի ասում։ Անհետ կորած զինվորի մայրը ասում է. ամեն օր մեզ ասում են սպասեք։ Ո՞ւր գնանք, ի՞նչ անենք։ Գիշեր ու ցերեկ ՊՆ-ի դիմաց ենք։ Մեկը չկա, որ կոնկրետ բան ասի, որ մենք էլ մեր անելիքը իմանանք։ Մեր վիշտը մեզ քիչ է, հիմա էլ ընկել ենք դռնեդուռ։ Մենք անորոշության մեջ ենք։ Բա մենք ողջ-առողջ երեխա տանք, որ ծառայի Հայրենիքին ու մեզ նման արհամարհական տոնով պատասխանեն, որ սպասե՞ք։ Ինչքա՞ն կարելի է ստել։ Մենք էլ ուժ չունենք սպասելու։ Ի՞նչ անենք, չգիտենք։ Անորոշության մեջ մենք ոնց ապրենք. մեր տղերքին ենք ուզում.. 

Կիսվել