Արցախում և Հայաստանում կորցրած տարածքների հարցում այսօր պահանջատիրությամբ հանդես գալ չենք կարող․

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 27, 2021

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ Հայաստանը երբեք նվաճողական քաղաքականություն չի վարել, այլ ստեղծել է անվտանգության գոտիներ, որոնք անհրաժեշտություն էին բնակչության խաղաղ կենսագործունեության համար։ Ըստ փորձագետի՝ վարչապետի հայտարարությունից ստացվում է, որ Հայաստանը նախկինում գրավել է տարածքներ, ուստի Արցախում և Հայաստանում կորցրած տարածքների հարցում այսօր պահանջատիրությամբ հանդես գալ չենք կարող․

 

«Մենք պետք է առաջին պլան բերենք և՛ Շուշիի, և՛ Հադրութի, և՛ Քարվաճառի հարցը։ Քարվաճառում վերաբնակեցվել են Շահումյանից տեղահանվածները։ Այն Շահումյանից, որն Ադրբեջանն օկուպացրել էր 1990–ականներին»։ 

 

Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ սահմանագծումն ու սահմանազատումը կարևոր քայլեր են, սակայն վտանգավոր։ Սահմանազատման ու սահմանագծման հիմքում պետք է դրվի Արցախի ու արցախահայության կարգավիճակի հարցը, և կարևոր է, թե ինչ քարտեզներով են գործընթացներն իրականացվելու։

 

Կարեն Հովհաննիսյան

Կիսվել