Պատերազմի թեժ կռիվներում ստացել է վիրավորում, սակայն հրաժարվել է թողնել մարտական դիրքը

Արթուր Հայրապետյան Հունվար 13, 2021

ԿՅԱՆՔ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ

 Հերոսական քաղաքիս անմահ հերոս ՀԱՅԿ ՂՐԻՄՅԱՆԸ այսօր կդառնար 29 տարեկան... ՀԱՅԿ ՄԱՆՎԵԼԻ ՂՐԻՄՅԱՆԸ ծնվել է 1992 թ.-ի հունվարի 12-ին` Հրազդան քաղաքում։ Սովորել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ. 11 միջնակարգ դպրոցում։ Ծառայել է ՀՀ Խաղաղապահ բրիգադում։ 2015 թ.-ին` Խաղաղապահ բրիգադի կազմում ծառայել է Աֆղանստանում` ստանձնելով խաղաղապահ առաքելություն։ 2016 թ.-ին վերադառնալուց հետո, մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Անվեհեր քաջորդին այնուհետև որոշել է ծառայությունը շարունակել հայոց ազգային բանակում, կնոջ և որդու հետ տեղափոխվելով Արցախ։

Ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակում, Մարտակերտի Հետախուզական հատուկ ջոկատում` որպես ջոկի հրամանատար։ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ի սանձազերծվեց պատերազմ հայրենյաց երկրի դեմ` ադրբեջանա֊թուրքական ահաբեկչական կողմից։ Հերոս հրամանատար, անվեհեր մարտիկ, քաջազուն զինվորական ՀԱՅԿԸ ակտւվ մասնակցություն ունեցավ մղվող համառ մարտերին։ Պատերազմի թեժ կռիվներում ստացել է վիրավորում, սակայն հրաժարվել է թողնել մարտական դիրքը։ Հոկտեմբերի 13-ին, մարտական առաջադրանք կատարելիս, ՀԱՅԿ ՂՐԻՄՅԱՆԸ անմահացավ Մատաղիսում։ Ամուսնացած էր, ունի մեկ որդի` 6 տարեկան Մանվելը։ Հերոսի աճյունը ամփոփված է Հրազդանի ազատամարտիկների պանթեոնում(Քաղաքային կենտրոնական գերեզմանատուն) _____________ Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի...

Իմ քաջ հայրենակից, դու քո կյանքը զոհեցիր հանուն մեր կյանքի... Հավերժ փառք և խոնարհում քո սուրբ հիշատակին... ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

 Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոց

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024