<<Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է…>>: Բայց սա ուրիշ աղոթք էր, որ երկնքից չէր իջնում, այլ էկրանից` որպես <<Լուսավոր մի կյանք>>-ի պատմություն, մեղմ շղարշի նման, ուրախ ու թախծոտ ժպիտով: Իջնում էր յուրաքանչյուրի հոգու բաց նյարդալարին ու հոսանքի նման հաղորդում. <<Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը>>,-ապա Մհերավարի, միայն ի՛ր նման խոհուն ու խորը հորդորում. <<Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին…>>:
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է...