Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը սեփական դիմումի համաձայն ազատվել Է փոխվարչապետի օգնականի պաշտոնից
Արթուր Հայրապետյան
Դեկտեմբեր 03, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։ Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։ Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։ Նշենք, որ Այդինյանը նշված պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 6-ին։
Կիսվել