Այդ ելույթը հայտարարվել էր՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ, հետևաբար՝ դա նշանակում էր, որ ինչ ելույթ էլ լիներ, դա լինելու էր կառավարող խմբակցության և քաղաքական խմբակցության ընդհանուր դիրքորոշումը

Արթուր Հայրապետյան Մայիս 11, 2021

 «Երբեք չի եղել, որ պատերազմական նման ծավալի իրադարձությունների ժամանակ ՄԻՊ ինստիտուտ գործի, առավել ևս, որ նման փորձ չկար: Այնպես որ, այս տարվա զեկույցը, կարծում եմ, օրինաչափ էր իր խնդիրներով: Այն նաև ամենամեծածավալն է, որովհետև իր մեջ ամփոփում է ոչ միայն Քովիդ-19 համավարակն ու պատերազմը, այլև դրանց ճյուղային հետևանքները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

 

Հարցին, թե ինչո՞ւ զեկույցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՄԻՊ աշխատանքը նսեմացնող ոչ պարկեշտ ելույթ ունեցավ, ինչին ինքը շատ կտրուկ արձագանքեց, Արման Թաթոյանը պատասխանեց, որ այդ ելույթը հայտարարվել էր՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ, հետևաբար՝ դա նշանակում էր, որ ինչ ելույթ էլ լիներ, դա լինելու էր կառավարող խմբակցության և քաղաքական խմբակցության ընդհանուր դիրքորոշումը:

Կիսվել