Այդպիսիները որպես կանոն քաղաքական երկնակամարում երկար կյանք չեն ունենում, բայց խորհելու տեղիք են տալիս, ճիշտը սկզբում ռեստորան բացե՞լն է, հետո կուսակցություն, թե՞ հակառակը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

Ճիշտը սկզբում ռեստորան բացե՞լն է, հետո կուսակցություն, թե՞ հակառակը

Քաղաքականությամբ չզբաղվածները որոշել են զբաղվել քաղաքականությամբ։ Երեկ հայաստանյան դաշտում գործող բազմաթիվ ու բազմագունեղ կուսակցությունների շարքը համալրելու մասին հայտարարություն եղավ։ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը հայտարարեց, որ նոր կուսակցություն է հիմնում: «Ձևավորում ենք նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից»,- ասել էր նա։ Արտակ Թովմասյանը խոշոր գործարար է։ Առավել հայտնի դարձավ համավարակի օրերին, տարբեր ծրագրեր իրագործելով, որոնց հասույթն,ըստ նրա, ուղղվելու էր համավարակի ողնաշարի կոտրմանը։ Թե որքանով հաջողեց իր այս նպատակում Թովմասյանը թերևս համապարփակ ներկայացված չէ։ Նոր կուսակցություն հիմնելու Արտակ Թովմասյանի տեքսը գեղեցիկ էր, բայց բառերն էին ստանդարտ, ականջահաճո, որից հասարակությունը վաղուց հոգնել է։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչու քաղաքացիները պետք է վստահեն նորաստեղծ կուսակցության մեծահարուստ հիմնադրին և հետո Հայաստանում արդեն իսկ վատ նախադեպ տեղի ունեցավ, երբ իշխանությունը վստահվեց քաղաքականությամբ երբեք չզբաղված անձանց։ Արտակ Թովմասյանը այս հանգամանը պետք է հաշվի առած լիներ։ Քաղաքականությունը փորձադաշտ չէ, և ոչ էլ ռեստորանային բիզնես, որտեղ հնարավոր է ստավկա անել՝ հաջողելու, կամ չհաջողելու հեռանկարով։ Նոր ստեղծվող կուսակցության «հայրը» պետք է հասկանա, որ շանսերն այս պահին առավել քան փոքր են։ Անծանոթ դեմքերով, բայց ծանոթ մեթոդներով մուտքը քաղաքականություն հաջողելու շանսեր չունի, որքան էլ անհռելի լինեն ներդրվող ֆինանսները։ Եթե իրականում նպատակներն ազնիվ են և փորձ է արվում պարզապես օգնել հասարակությանը, ելքեր նախանշել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ապա այդ ամենը հնարավոր էր իրագործել առանց քաղաքականություն մուտք գործելու, առանց բոլորին նմանվելու։ Ի վերջո, բարեգործությունն ավելի պատվաբեր և աստվածահաճո գործ է, քան բարեգործության անվան ներքո՝ քաղաքական հայտ ներկայացնելը։ Այդպիսիները որպես կանոն քաղաքական երկնակամարում երկար կյանք չեն ունենում, բայց խորհելու տեղիք են տալիս, ճիշտը սկզբում ռեստորան բացե՞լն է, հետո կուսակցություն, թե՞ հակառակը։

Irakanum.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024