Այլեւս ժամանակ չկա

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2022

Դուք հասկանո՞ւմ եք, ինչ աստիճան, ինչ տիեզերական մասշտաբի դավաճանության մեջ ենք, ինչ ողբերգության մեջ ենք, որտեղ երկիրը այն աստիճան աղետալի վիճակում է, որ գիտակցաբար մեր զոհված տղաների ծնողները դուրս են եկել պայքարելու։ Թվում է, այլեւս նրանք կորցնելու բան չունեն, բայց ոչ` ունեն..... գիտակցում են, որ Հայրենիք ենք կորցնում։ Նրանք իրենց ամենաթանկին կորցնելով, ձեր որդիների մասին են մտածում։ Ինչ աստիճան աղետալի իրավիճակում ենք գտնվում, որ պատերազմի մասնակից տղաները հացադուլ են անում։ Ու մենք ոչինչ չենք կարողանում անել նրանց համար։ 

Ցած դրեք ձեր կուսակցական դրոշները, եւ դուրս գանք համախմբված կանգնեցնենք այս աղետը։ Սա մեր վերջին հնարավորությունն է, որ փորձության պես կախվել է մեր գլխին։ Կամ կհամախմբվենք ու միասին կորոշենք մենք վաղվա երկրի ճակատագիրը, կամ ազգովի կդառնանք այս ազգադավ իշխանության ձեռքին թուրքական վիլայեթացման գերի։ 

Ու ամոթ մեզ, որ մենք այնքան ապիկար կգտնվենք, որ զոհված տղաների ծնողներին, պատերազմ տեսած, փրկված մեր տղաներին մենակ կթողնենք։ Սա անձերի կռիվ չէ։ Սա սրան-նրան սիրելու, կամ ատելու կռիվ չէ, սա մեր Հայրենիքի կռիվն է, որ պետք է ազատագրենք ներքին ու արտաքին թշնամիների ձեռքից։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024