Այն, ինչ թելադրում է թշնամին, օրվա իշխանությունները սսկված կատարում են

Արթուր Հայրապետյան Հունիս 17, 2022

Այն, ինչ թելադրում է թշնամին, օրվա իշխանությունները սսկված կատարում են։ Արդեն չեն էլ թաքցնում։ Թշնամին ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի: Կատարողի դերում խաղացող տեղական իշխանությունները դրա համար էլ ինքնորոշման իրավունքից չեն խոսում։ Ավելին` կարգավիճակ բառը արգելվում է արտաբերելն անգամ։ Ու այս ֆոնին «հպարտ» իշխանությունները խաղաղության դարաշրջանի վաղը անգամ չգիտեն, թե ինչ ավարտ կունենա։ Երաշխիք էլ չեն տալիս, որ լավ է լինելու, որովհետեւ գիտեն, որ ոչ մի լավ տեղ չի տանում իրենց չարակամ գործողությունների փաթեթը։ Բայց քանի որ թշնամին թելադրել է, որ խաղաղության անվան տակ կարող ես ինչ ուզել անել երկրում, բացի հայանպաստ գործունեություններ, շարունակում են երկիրը քաոսի մեջ պահել ու իրենց սրտի ապազգային գործողությունները կյանքի կոչել։ Ու քանի որ մեր հասարակության մեծ մասը ոչ գիտակցում է, ոչ էլ հետաքրքրվում, բացի օրվա ապրուսից, անձնական հարցերից` մենք նույն չարիքի մեջ պտտվելու ենք, ու նորանոր աղետալի վիճակներում հայտնվելու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել