Այո.. պահանջ է սա

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 16, 2021

Գրե՞լ, թե՞ չգրել...

Խնդրե՞լ, թե՞ պահամջել ...

Էական չէ , էական է , որ կատարե՛ք...

Երկար էի մտածում ինչպես արտահայտվել, որ զայրույթ չլինի , պոռթկում չդիտարկվի , որ զուսպ լինի , բայց հայրենիքի վտանգումը, այս բոլո՜ր տրամաբանություններից դուրս է ...

Օրեր շարունակ ԱԺ 8֊րդ գումարման պատգամավորները հանդես են գալիս ելույթներով (Չեմ առանձնացնի ընդիմություն , թե իշխանություն , քանի որ հավասար «պասերով է »): 

Ելույթների մեծ մասը՝ մեկը մեկից վտանգավոր է ու ամեն մեկը ցանկություն ունի մյուսին հակադարձելու , ավելի սուր խոսելու , «ռեպլիկ» թողնելու ... բայց որևէ մեկը իրենց չի հասցեական , այլ ուղիղ երկրի անվտանգությանը , երկրի կայունությանը , պետականության վտանգմանը ...

Երեկ էլ այս ամենը համեմվեց կառավարության հետ հարց ու պատասխանով ...

Հարցեր , որոնց պատասխանները սարսափեցնող վտանգավոր են , հարցեր , որոնց պատասխանները երկրի թիվ մեկ ամբիոնից չպետք է հնչեն , հարցեր , որոնք պետք է պատասխանվեն բացառապես փակ դահլիճում , բայց...

Արդյո՞ք , ընդիմությունը գլխի չի ընկել , որ իր հարցերի պատասխանները պետք է լինեն բաց և վտանգավոր, որից երկուստեք քաղաքական դիվիդենտներ կշահեն , բայց կվտանգվի մի պետություն , որն արդեն իսկ բավականաչափ ռիսկային կարգավիճակում է: Արդյո՞ք , ըդիմությունը գլխի չի ընկել , որ օգտագործվում է , թե՞...

 Սակայն այս ամենը բերում է մեկ հանգուցալուծման . 

Ընդդիմությունը իր խողովակներով կօգտագործի իշխանության դեմ՝ գեներացնելով մի մասի ատելությունը , իշխանությունը՝ ընդիմության դեմ , իր մյուս մասով . Իսկ ի՞նչ է գեներացվում աշխարհում էս ամենից մեր դեմ , մեր երկրի դեմ , մեր պետության դեմ , մեր ազգի դեմ ...

Մտածե՞լ եք...

Եթե ո՛չ, ապա պահանջում եմ մտածել , եթե մտածել եք և երկուստեք միտումնավոր եք անում , ապա ազնիվ եղեք և խոստովանեք , որ համաձայնեցված տանում եք երկիրը կործանման ...

Այո՛ , պահանջ է սա. Կամ վերջ տվեք ամբիոնն օգտագործելով երկիրը վտանգելուն կամ կգանք այն եզրակացության , որ կա համախոհություն ընդիմության և իշխանության միջև...

Դուք իրավունք չունե՛ք այսքան անպատասխանատու վարքագիծ դրսևորելու ...

Անգամ , եթե ժողովրդի ընտրյալներն եք , դա ոչ թե պետք է դրդի անզսպության , այլ հակառակը՝ մեծ պատասխանատվության ...

 

Սոֆյա Հովսեփյան Ֆբ

Կիսվել