Այս ընտրությունները ազգակործանի համար ոչ թե երկրի լինել-չլինելու հարց է, այլ իր լինելու` անվտանգության

Արթուր Հայրապետյան Հունիս 10, 2021

Ակնհայտ է, որ գիժ խաղացող ազգակործան պատուհասը ընտրություններով իշխանությունը պահելու շանսեր չունի, եւ լավ հասկանում է, որ իշխանությունը կորցնելուց հետո, ինչ ասես հնարավոր է, քանի որ նրան առաջարկ եղել էր, հեռանալու, եւ նրա անվտանգությունը ապահովելու պայմանավորվածություն, մինչդեռ հացկատակ պատեհապաշտի համար իշխանությունն ավելին է, քան երկրի անվտանգությունը։ Ազգակործանը լավ գիտի, որ իրեն չեն ներելու, հենց անհետ կորած զինվորների ծնողները, գերիների ծնողները, զոհված զինվորների ծնողները, այլ հարց է, որ նա դեռ իշխանություն է եւ հնարավորինս խոստումներ է տվել, եւ սպասումների մեջ են ծնողները, վերջին հույսով, որ կվերադառնան իրենց որդիները, բայց որ րոպեին իշխանություն չունեցավ նիկոլը, հենց ծնողներն են նրա դատ ու դատաստանը տեսնելու։ Հիմա, քանի որ ազգակործանը դժվար թե ազատության մեջ մնա, դրա համար էլ այս ընտրությունները իր համար լինել-չլինելու հարց է։ Նա կանգ չի առնում հազարավոր զոհերի, գերիների, անհետ կորածների առաջ, նրան մնացել է մի բան` բռնությունների, քաղաքացիական պատերազմի բացահայտ կոչերը։ 

Ես անկեղծ չգիտեմ սա ի՞նչ «դրախտ» է, որ մենք ապրում ենք, գուցե նրա համար ով այս անպատասխանատվության մեջ հպարտ է, որ կա, հպարտ է, որ պատերազմը պարտվել ենք, հպարտ է զոհերով, բայց պատուհասի համար դրախտը` «պատրաստվեք քաղաքացիական վերժի» բացահայտ սադրանքն է, որը պետք է կանխել, թույլ չտալով քաղաքացիական պատերազմի, որովհետեւ ազգակործանի համար մեկ է, թե քանի անմեղ մարդ կարող է սպանվել իր իշխանությունը պահելու համար։ Ու քանի դեռ մեր ուժային կառույցները ընդամենը իշխանության պատվեր կատարողներ են, նրանք լուռ նստած են ու դժվար թե ինչ որ ինքնուրույն միջոցառումներ իրականացնեն։ Ուստի ամսի 20-ին, ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը ցույց կտա ուժային կառույցների աշխատանքի արդյունավետությունը։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024