Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղություններում

Արթուր Հայրապետյան Մայիս 14, 2021

Ադրբեջանցիները դեռ ՀՀ տարածքում են. Հայկական կողմը բանակցությունների ժամանակ կոշտ պահանջ է ներկայացրել. ՊՆ

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղություններում։

 

ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել զորքերը հայկակական տարածքից, պնդելով, որ անգամ մեկ մետր չեն զիջելու, պետք է վերադառնան ելման դիրքեր։

 

 

Նախարարությունից հայտնեցին նաև, որ հայկական կողմը կոշտ ձևով է պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցող զինվորականներին։

 

«Այս պահին այնտեղ են, բայց իրենց շատ կոշտ հայտնվել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածքները մերն են ու դա չի քննարկվում և որ հայկական կողմը որևէ մետր տարածք չի թողնելու իրենց և իրենք պարտավոր են հետ վերադառնալ իրենց ելման դիրքեր»,- հայտնեցին նախարարությունից։

 

 

Կիսվել