Այսինքն՝ այն, որ երկրի ղեկավարը պատերազմ էր հրահրել, հեչ, որ պատերազմը կարող էր կանգնեցնել առաջին օրը, երկրորդ, երրորդ, տասներորդ օրերը, դա էլ հեչ, որ հազարավոր զոհեր ունենք

Արթուր Հայրապետյան Հունվար 15, 2021

Այսինքն՝ այն, որ երկրի ղեկավարը պատերազմ էր հրահրել, հեչ,

որ պատերազմը կարող էր կանգնեցնել առաջին օրը, երկրորդ, երրորդ, տասներորդ օրերը, դա էլ հեչ,

որ հազարավոր զոհեր ունենք, հազարավոր հաշմանդամ դարձած երիտասարդներ, հարյուրից ավելի գերի, Աստված գիտե, թե դեռ որքան մարմիններ կան բաց երկնքի տակ կամ անհայտ փոսերում թաղված,

որ կորցրել ենք Հադրութն ու Շուշին,

որ Հայաստանի սահմանները վերաձեւվում են Ադրբեջանի ու Ռուսաստանի հայեցողությամբ. եւ մեր բարձր պաշտոնյաներից ոչ մեկը ներկա չի լինում այդ սահմանազատումների ժամանակ,

եւ էլի՝ հետպատերազմյան մի շարք խնդիրներ,

բայց որ Ադրբեջանի օրակարգը Ռուսաստանում, ըստ ներկայացման, տապալվեց, մխիթարություն է,

ու եթե Թուրքիան այդ հանդիպմանը չէր մասնակցում, դա էլ է սրտի հովություն,

իսկ էլ ավելի մեծ մխիթարանք է, որ եթե պատերազմից հետո մենք մեր ինքնիշխանության մի մաս զիջել ենք Ռուսաստանին, ապա Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանին է զիջել, այլեւ Թուրքիային:

Այ քեզ տրամաբանություն:

 

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024