Այսինքն, իրենց նեղ կուտոկից մարդիկ չպետք է գնան, քանի որ մսաղաց է, իսկ մսաղացը նախատեսված է միայն սովորական ընտանիքների համար

Արթուր Հայրապետյան Մարտ 02, 2021

Պատերազմի ժամանակ կինս պատահաբար հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կնոջը։ Երկխոսությունը սկսվում է մոտավորապես այսպես․ «ինչի ա Կարպիսը գնացել, մսաղաց ա, չի՞ տեսել ինչ ա կատարվում»։ Երբ լսեցի էս պատմության մասին, իսկապես տեղս չէի գտնում, փաստորեն ընդամենը մեկ նախադասության մեջ արտահայտված է քպ-ական խաժամուժի վերաբերմունքը պետության նկատմամբ (չնչին բացառությամբ ՔՊ-ում էլ պարկեշտ մարդիկ կան)։ Այսինքն, իրենց նեղ կուտոկից մարդիկ չպետք է գնան, քանի որ մսաղաց է, իսկ մսաղացը նախատեսված է միայն սովորական ընտանիքների համար։ Ի դեպ այդ նույն պաշտոնյան Բաքուն գրավածի դեմքով երեկ Երևանի փողոցներում հա-հու էր անում, ծափահարում էր և ուրախանում։ Նրանց մարմնի վրա քերծվածք չկա, բայց ինչ քերծվածքի մասին է խոսքը, երբ դեմքներին բացակայում է նույնիսկ ամոթն ու ափսոսանքը։ Զուգահեռ իրականությունում մայրերը փորձում են ճանաչել իրենց որդիների անդամահատված մարմինները։

ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024