Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

«Մարդն, ով գաղտագողի է ման գալիս սեփական երկրում, սողեսող հաջողում է հասնել օդանավակայան, նրա հետ բանակցողները թող իմանան, որ նա չի ներկայացնում ՀՀ-ն եւ ՀՀ-ի շահերը: Հայաստանի հանրապետությունը եւ հայ ժողովուրդը վիճարկելու են ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը, որոնք ՀՀ շահից չեն բխում»,- նման հայտարարություններ են անում դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի մոտ հավաքված ցուցարարները:

 

Հիշեցնենք, ճանապարհային ոստիկանությունը փակել էր Իսակովի պողոտան եւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անարգել մեկնեց «Զվարթնոց» օդանավակայան`բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Մի խումբ քաղաքացիներ, ովքեր մտադիր էին խանգարել նրա Մոսկվա մեկնելուն, այդպես էլ չհաջողեցին հասնել «Զվարթնոց» օդանավակայան: Շարասյան անցնելու ընթացքում ցուցարար քաղաքացիները բղավում էին «Նիկոլ, դավաճան» եւ մեքենաների ազդանշաններով իրենց բողոքն էին արտահայտում: Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա:

Կիսվել