Այսօր` գրող, լրագրող Արթուր Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է

Արթուր Հայրապետյան Հունիս 19, 2021

Այսօր մեր սիրելի գրող, լրագրող, սցենարիս, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի ծննդյան օրն է:

 

Մեր գործընկերոջն ու հարազատ, ազնիվ հոգուն մաղթում ենք քաջառողջություն, հաղթանակներ և կյանքում միմիայն վերելքներ:

 

Արթուր Հայրապետյան - գրող, լրագրող, սցենարիստ, հրապարակախոս:

 

Ծնվել է 1983թ-ին. հունիսի 19-ին: Միջնակարգը ավարտելուց հետո 2001թ-ին ընդունվել է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի /գրական ստեղծագործություն/ բաժինը, գրող՝ Ռուբեն Հովսեփյանի կուրսը...

 

Տպագրվել է մի շարք ամսագրերում, թերթերում, էլ. մամուլում./հոդվածներ, էսսեներ, արձակ ստեղծագործություններ, բանաստեղծություններ, վերլուծականներ, գրականագիտական, թատերագիտական հոդվածներ, կինո և հեռուստատեսային հաղորդումների սցենարներ/, մի շարք կինո սցենարների հեղինակ է. Տպագրվել է. «Արվեստ» ամսագրում, «Կանչ Գրական թերթում, «Գարուն» ամսագրում, «Նարցիս» ամսագրում, «Արձակ», «Բրուտի խաչ», «Սերունդ», «Արդի հայ արձակ», «Գրողուցավ», «Գրանիշ», «Իրատես դե ֆակտո», «Նորք»..

 

Արթուր Հայրապետյանը 2005թ-ին նկարահանել է /Գիշերային երկխոսություն/ կարճամետրաժ ֆիլմ, որը ցուցադրվել է նաև արտերկրում... ԱՄՆ-ում ցուցադրվել է նրա կարճամետրաժ ֆիլմը, արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին:

 

2006թ.-ից Հայաստանի գրողների միության երիտասարդական սեկցիայի անդամ է:

2017թ.-ից ԱՄՆ գրողների միության անդամ։ 

 

2006.թ-ին լույս է տեսել Արթուր Հայրապետյանի /էլի ես ու ես/ պատմվածքների ժողովածուն, իսկ 2013.թ-ին լույս տեսավ հեղինակի երկրորդ գիրքը /Սպասում/

2016.թ-ին թվով երրորդ գիրքը` /Սարդոստայն/

Առանձին պատմվածնքներ թարգմանվել են օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ռումիներեն...

 

 

Աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, այնուհետև Խոսք.am, Maxinfo.am, նույն կայքում վարել է հեղինակային հաղորդում` 20 րոպե Արթուր Հայրապետյանի հետ, 4News.am, Ժողովուրդ օրաթերթ, այժմ` 24lurer.am-ի գլխավոր խմբագիր, Հակակոռուպցիոն բոլգի` Հակակոռուպցիոն շաբաթ հաղորդաշարի վարող։ Մի շարք էլ. համացանցային մամուլում տպագրվում է նրա քաղ. վերլուծությունները, գրական ստեղծագործությունները, հրապարակախոսությունները, արվեստին վերաբերող վերլուծություններ, էսսեներ և այլն:

 

 

2006թ.-ին Արթուր Հայրապետյանը արժանացել է ոսկե մեդալի, առաջին գրքի՝ Էլի ես ու ես ժողովածուի, որպես տարվա հայտնություն մրցանակին:

 

 

2015թ.-ին արժանացել է շնորհակալագրի. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները լուսաբանելու համար:

 

2018թ.-ին արժանացել է Գյուրջինյան ամենամյա մրցանակի` տարվա լավագույն լրագրող։ 

 

2020թ.-ին արժանացել է` մեդիա ոլորտում նշանակալի հաջողություններ եւ ձեռքբերումներ գրանցելու համար։

Այնուհետեւ, նույն տարում արժանացել է Արցախյան երկրորդ պատերազմի լուսաբանման եւ հրապարակախոսության համար հատուկ մրցանակի։

 

2021թ.-ին արժանացել է` լրագրության ոլորտում հատուկ մրցանակի։ 

 

2018թ.-ին Արթուր Հայրապետյանը մշակույթի նախարարության գրի եւ գրչության հանձնաժողովի անդամ էր։ 

 

Արթուր Հայրապետյանը 2011թ.-ից, նաև իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր` այցելություն մանկատուն, ծերանոց, հաշմանդամ երեխաների օգնության և այլն:

 

 

 

24Lurer.am-ի լրատվական կայքի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է մեր գլխավոր խմբագրի` Արթուր Հայրապետյանի ծննդյան տարեդարձը, ցանկանալով ամենալավն ու բարին:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024