Այսօր Խաչվերացի տոնն է

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 11, 2022

Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:

 

Այսօր Խաչվերացի տոնն է` Քրիստոնյաների համար տարվա կարևոր տոներից մեկը։

 

Լինենք հեզ` սեփական անձը զսպող և սրտով խոնարհ, որ մեր նվաճումները վերագրենք Աստծուն։

 

Ամեն։

Կիսվել