Կառավարության որոշմամբ «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
▪️Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար:
▪️Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման, մնացածը` շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։
▪️Նախատեսվում է մինչև 2024թ. ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։