Ազգադավերի հետ ճանապարհ չկա անցնելու

Արթուր Հայրապետյան Մայիս 11, 2021

ԱՊԱԳԱ 

ԿԱ

ԱՊԱԳԱ ԱՌԱՆՑ նիկոլի

 

Հիմա, որ ազգակործան պատուհասն ու իր մանրապճեղ զանգվածը խոսում են, գրում են, տարածում են, թե ապագա կա, ես սարսափում եմ պատկերացնել ազգադավերի ներկայության` մեր վաղվա ապագայից։

 

Վախենալու բաներ են կատարվում մեր շուրջ։ Հասարակությունը դեռ ուշքի չեկած, Արցախն ու մի ամբողջ սերունդ վերացրած ազգադավերը կարգախոս են ընտրել իրենց ու մոլեգնում են, ու առանց ամոթի, խղճի, թե ապագա կա։ Մեր ապագան էլ, սպասումներն էլ, վաղվա հանդեպ մեր հույսը վիժեցրել եք, ու հիմա անցել ապագային ու կեղծ մարդասիրություն եք խաղում, որ ինչ։ Դուք դեռ անցյալ տարի պետք է հեռանայիք ու կանգնեիք դատարանի առաջ։ Դուք դեռ պատասխան չեք տվել, բայց ապագայից եք խոսում։ Ընկել եք մարդկանց հետեւից ու ուզում եք տեղից թույլ ու կոտրված մարդկանց ապագայի հանդեպ ձեր վերաբերմունքը թելադրե՞լ։

Նժդեհի այս միտքը տեղին է հիշեցնել. Չարագործին պաշտպանողը բարոյապես իր վրա է առնում նրա կատարած բոլոր չարագործությունները։

Մենք դեռ չենք զգում, թե ինչ չարիք է կախված մեր գլխին։ Չարիքի իշխանությունը օր առաջ պետք է հեռանա, ու պատասխանատվության ենթարկվի , այլապես ոչ միայն մենք ենք վտանգի տակ, այլ երկիրն ու մեր վաղվա ապագան։ Ճանապարհ չկա ազգադավերի հետ գնալու։ 

Կիսվել