Ազգադավի հայաթափման ծրագիրը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 29, 2021

Երբ պետության գլուխը էնքան անողնաշար հայրենադավ է, որ այս երեք ու կես տարում ոչ մի ծրագիր չիրագործեց, որ այն գյուղերում, որտեղ բնակչությունը սակավաթիվ է, մարդիկ գոնե իրենց գյուղերում մնան, դեռ բնակչության թվի աճի մասին բան չեմ ասում։ Գերադասեց, այն գյուղերը, որտեղ սակավաթիվ է բնակչության թիվը գլխացավանք համարել և  հանձնել թշնամուն։ 

Նույնը հիմա արվում է Արցախի հետ։ Քիչ է Արցախի գլխին օյին բերել։ Արցախում որեւէ սոցիալական ծրագիր լայնամասշտաբ պատերազմից մեկ տարի անց չի իրագործվել։ Հատուկ է արվում։ Չասեք, որ փող չկա։ Լավ էլ կա։ Արցախում եւ ոչ միայն իրագործվում է հայաթափության ծրագիր, որտեղ նույն սցենարով, եթե մեզ պետք չի, թշնամուն պետք է, էն էլ ինչպես։ Մի խոսքով երկար չեն կարող մարդիկ անգործ ապրել։ Եթե ազգադավի նպատակը Երեւանն է, որտեղ մարդիկ տարբեր շրջաններից հավաքվել են, որ յալա գնան, դա էլ երկար չի տեւելու։ Արդեն հերթը հասնել է Երեւանին։ Արտագաղթը թափ է առել։ Մարդիկ օրվա հացի խնդիր ունեն։ Ի՞նչ Հայրենիք, ի՞նչ դիմադրություն.. անհատների հույսին է մնացել Հայրենիքը, որոնց նկատմամբ այժմ հետապնդումներ են իրականանում։ Միակ ելքը օր առաջ այս ազգադավ իշխանություններից ազատագրել է պետք Հայրենիքը եւ ուրիշ ոչինչ։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024