Ազգադավի խարանը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 28, 2022

Ադրբեջանցիները տեսանյութեր է, որ թարմ-թարմ հրապարակում են, թե ինչպես են իրենց զինվորականները մտնում Բերձոր, հետո շնորհակալ լինում իրենց ղեկավարին, իբր իրենց եղածը իրենց վերադարձնելու համար, (ամենը հրապարակավ ի ցույց տալով աշխարհի սեղանին) բայց թարսի պես թշնամին մերոնց` «խաղաղության դարաշրջանի նվիրյալների» ինադու ոչինչ չի ասում խաղաղության մասին, այլ իրենց վայրագ քայլերով ապացուցում են, որ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու։ Ամեն դեպքում իրենք իրենց կողմից «ազնիվ» են, ու բաց են խաղում, մերոնց` ներքին թշնամիների պես չեն։ 

Հետաքրքիր է, էլի՞, տեսնես, որ ՔՊ-ական պատգամավորները Աղավնոյի, Բերձորի, Սուսի մեր հայրենակիցներին տեսնում են, թեկուզ տեսանյութերով, որովհետեւ նրանցից եւ ոչ ոք անգամ ռիսկ չի անում Արցախ գնալ, ինչպես որ պատերազմի օրերին գնացին ու հյուրանոցներում ծվարեցին, հետն էլ իրենց շեֆի թասիբի գցելն անգամ սովորական մահկանացուներին վերաբերեց, ի՞նչ ապրումներ են ունենում, ի՞նչ ապրումներ ունեցան, երբ տեսան, թե երեկ ինչ հավեսով էին ջարդուփշուր անում Բերձոր ցուցանակը, կրկին խաղաղության մասին են մտածո՞ւմ, թե՞ իրենց թվում է, թշնամին իրենց խնայելու է, երբ մորթվելու հերթը գա, թեեւ այլեւս ոչ ոք չի կարող ասել վտանգի մեջ գտնվող մեր երկրին, ինչ նոր աղետներ է սպասվում....

Լավ, որ փողոցներում 18-19-20-21 տարեկան տղաների եք տեսնում, որոնք ծախված պատերազմի ժամանակ կորցրել են ոտք, ձեռք, աչք, հաշմանդամության սայլակին գամված են մնացել, կամ Եռաբլուրի կողքով եք անցնում, ի՞նչ ապրումներ եք ունենում։ 

Հարցը գալիս է, արագ գրում եմ, ու հետո ինքս ինձ վրա զարմանում։ Եթե այդ պատգամավորները, որոնք մինչեւ հիմա համաձայն են ազգադավի ազգակործան քայլերի հետ, հետն էլ անամոթաբար կատարում են իրենց տիեզերական մասշտաբի հանցագործ շեֆի հրամանները, ապա էլ ի՞նչ ապրումի մասին է խոսքը։ 

Ազգադավի խարանը ոչ միայն գերագույն գլխավոր հոգեկան հանցագործի ճակատին է դաջված, այլ նաեւ ՔՊ-ական պատգամավորների, եւ առհասարակ այս իշխանությունների մեջ գտնվող բոլոր նրանց, ովքեր զբաղեցնում են մանր եւ միջին պաշտոններ։ 

Կարծում եմ պատասխանատվության ենթարկու օրը, ինչպես նաեւ դատաստանի օրը հեռու անցյալում չի, եւ ոչ ոք չի կարող խուսափել..... իսկ մինչեւ հիմա այս ազգակործաններին իրենց անձնական շահերի համար ատամներով պահողներին ի սրտե ցանակնում եմ, որ արցախահայության դառը ճակատագրին արժանանան, ինչպես նաեւ պողոսիկներն ու մնացյալ պատվեր կատարողները։ 

Հա, հիշեցնեմ, որ ես չար եմ։ 

Քնեք, քանի դեռ կարող եք։ Քանի դեռ կարող եք ջուր էլ խմեք, որ հետո հավեսով մորթվեք։

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել