Ազգակործան իշխանության հեռացումը ազգային անվտանգության հարց է

Արթուր Հայրապետյան Մայիս 13, 2021

Ազգակործան իշխանությունը կորցրեց Արցախը` հինգ հազար զոհի, եւ գերիների, տասնյակ հազարավոր տղաների անդամալույծ դարձրած, տասնյակ հազարավոր մարդկանց անտուն թողնելու արդյունքում։ Ներկայիս` ազգակործան իշխանության օրոք թշնամին պետական սահմանը հատում է, ու 3,5 կմ խորանում արդեն ՀՀ սահմանի մեջ: Ներկայիս ազգակործան իշխանության հեռացումը ազգային անվտանգության հարց է: Ի՞նչ պետք է լինի, որ այս պարզ իրողությունը հասկանաք, թե դեռ շատերի անձնական կյանքում ողբերգություն տեղի չի ունեցել, հանգիստ կարող են ստեր տարածել ու արդարացնել ազգակործաններին։

Խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Չեք հասկանո՞ւմ, թե՞ կարծում եք, որ Շուշիի պես Սեւ լիճն էլ դժբախտ էր ու դժգույն։

 

 

Չէ, երեւի էլի նախկիններն են չէ՞ մեղավոր, որ թշնամին 3,5 կմ ներխուժել է ՀՀ պետական տարածք։ Լա՛վ, Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պաշտոնները ինչի՞ համար են, ի՞նչու զորքի հրամանատարը տեղում որոշում չի կայացրել եւ ոչնչացրել պետական սահմանն հատող թշնամուն։ Ո՞վ է նշանակել այդ կարեւորագույն պաշտոններում այդ անձանց` նախկիննե՞րը։ Լա՛վ, վտանգի մեջ ինչպե՞ս կարող ենք ապրել, երբ երկիրը ոչ տեր ունի, ոչ էլ պաշտպան։ Արժեզրկեցիք բոլոր զինվորականներին, դուք` դասալիքներով երկիր եք իշխում ու հանձնում թշնամուն` մարսում, որովհետեւ ձեր պաշտպաններն էլ ձեր պես անտարբեր են երկրի հանդեպ, ու ձեր պես ազգակործան։ Միայն ձեր անձնական կյանքում ամեն ինչ հաջող լինի։ Կուրացել եք փողի քսակից։ Ի՞նչ պայմանավորվածություն ունեք։ Ասեք, գոնե մենք մեր գլխի ճարը տեսնենք։ Դժվար է հասկանալը, որ եթե հանդուրժում ես թշնամուն, ու իր սրտի ուզածով ես շարժվում, շաբաթը մեկ ստանում ես մի նոր երեք կիլոմետրանոց անպատիժ «դիվերսիոն անցում»։ Բանակցությունների ձեր կետով եք սկսել, որի մասին մենք չգիտեինք, որն էր այդ կետը, բայց պատերազմի ժամանակ տեսանք ձեր կետի «զորությունը», հիմա մի նոր կետի՞ց եք սկսել, թե՞ «ապագան» արդեն կերտելու ճանապարհին եք։ 

Այսպես կոտկախ «ապագայում» ո՞ւր եք հասնելու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել