Ազգակործան պատուհասի կիսատ թողած պայմանավորվածությունների շղթան

Արթուր Հայրապետյան Օգոստոս 18, 2021

Կառավարության տարածած փոխվարչապետերի հանդիպման շարադրության մեջ ադրբեջանի ագրեսիայի եւ մեր զոհերի, վիրավորների, գերիների, ամենօրյա թշնամու հարձակումների վերաբերյալ ոչ մի բառ չկա։ (Գերիներին մոռացել են, հանրույթն էլ մոռացության է տվել) Թե՞ նորմալ պրոցես է, որ թշնամին կարող է մեր սահմանների ներսում ինչ ուզի, ոնց ուզի` սրտի ուզածով անի.. 

Կիրթ ալիեւի շահերն եք սպասարկում, գիտենք, յաման թե պլոճիկ ունենայիք, հա, որ նախ կարգի հրավիրեիք ագրեսորներին, գերիների հարցը քննարկեիք, ամենօրյա հարձակումների, հետո նոր.... իսկ ձեր կիրթ ալիեւը այնքան ինքնավստահ է, որ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր ներսում, աչքի առաջ է մեր սահմանները, ինչքան էլ, որ թաքցնեք մեզնից։ Դե ինչ է եղել, որ նորմալ բան է դարձել զոհերն ու վիրավորները։ Դրա համար էլ շրջանառում են` ինչ ուզում է թշնամին տվեք, որ զոհեր չլինեն։ Յախք ձեր հալին։ Չեմ զարմանա, որ մի տմարդի կգտնվի ու հրաց կտա ինձ` իսկ դու ուզում ես, որ զոհեր ունենանք։ Կարեւորը կզեք, թող ձեր վրա, մերն էլ հետը կիրթ թշնամին մաքրի ոտքերը։

Ու մի բան էլ` ազգակործան պատուհասին ասեք, որ խաղաղությունը հայտարարելով չի, խաղաղությանը հասնում են, բայց այնպես արեցիր, որ այլեւս Հայաստանը ձայն չունի աշխահում.. տգետ, ապիկար, խաղաղությունը չեն հայտարարում, թե՞ քեզ թվում է բոլորը ոչխար են ու ոչինչ չեն հասկանում, քո ազգակործան ծրագրերի կիսատ թողած, պայմանավորվածությունների շղթան..

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024