Ազգակործան իշխանությունը այնքան ստեր է փչել, որ խճճվել է իր իսկ ստերի մեջ

Արթուր Հայրապետյան Մարտ 24, 2021

Ազգակործան իշխանությունը այնքան ստեր է փչել, որ խճճվել է իր իսկ ստերի մեջ։ Հիմա ոտքը պնդել է ազգակործան պատուհասը։ Շարունակում է ստեր փչել։ СУ-երի վերաբերյալ այնքան ստեր հորինեցիր, որ թաթախվել մնացել ես ստի թնջուկի մեջ։ Մայմունի պես թպրտալով թռար СУ-երի վրա նկարվեցիր ու ի լուր աշխարհի հայտարարեցիր, որ ցանկացած պատերազմի ժամանակ հաղթելու ենք։ Պատերազմի ընթացքում հեռախոսը կախել էիր ականջներիդ, զանգում էիր զորամասեր, ի օգուտ թշնամու, ուղղակի կերպով տեղորոշելով մեր զորամասերն ու զինվորներին ինքնագովազդով էիր զբաղված` քեզ երեւակայելով ԳԳ։ Ձեզնից գոհ պետական մակարդակով ստեր էիք տարածում, որ հաղթում ենք, անգամ` հաղթել ենք, որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց, սկսած` «նոր պատերազմ, նոր տարածքներ» գոռացող ՊՆ Տոնոյան նախարարից, որը այդպես էլ անտեսանելի գլխարկը գլխին դրած ընդմիշտ անհետացավ։

Ադրբեջանը ինչ հայտարարում է, ազգակործան պատուհասն ու իր մանրապճեղները լուռ են։ Ադրբեջանը հայտարարել է, որ նրանք վերադարձրել են մեր գերիներին։ Բայց մենք փաստացի գերիներ ունենք, որոնց վերադարձի մասին մի քանի ակնարկ արվեց, բայց էլի սրանք լուռ են։ Հիմա մեր գերիները, Ադրբեջանի հայտարարածի համաձայն տեռորիստ ե՞ն։ Այն դեպքում, որ դուք ափալ-թափալ թշնամու գերիներին առանց որեւէ պահանջի վերադարձրեցիք։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024