Ազգակործան պատուհասի հետ ապագա չկա

Արթուր Հայրապետյան Հունիս 05, 2021

Սուտը անատամ ճիվաղի ծոցից դուրս է ժայթքել, լցվել բերանը։ Բերանդ զմռսի՛ր վիժվածք` արյան հոտ է գալիս։ 

Ազգակործան պատուհասի համար Արցախը ոսկոր էր կոկորդին կանգնած` ազատվեց, բանակը ոսկոր էր կոկորդին կանգնած` փոշիացրեց, լույսի պես տղաները ոսկոր էին կոկորդին կանգնած` վերացրեց, վերացնելուց հետո անգամ չներեց հերոսներին, թողեց մարմինները անթաղ, որ շիրիմ էլ չունենան։ Տիեզերական մաշտաբի հանցավոր քայլերդ չի ներվելու։ Երբե՛ք։ Ու այսքանից հետո թարախապալար, մանկուրտ չարիքը ջանք ու եռանդ չի խնայում վերարտադրվելու համար։ Զուր են ջանքերդ։ Քո նման չարիքներին շտապ պետք է մեկուսացնել հասարակությունից։ Ձեր ազգակործան թիմը չափազանց վտանգավոր է։ Երեք տարվա մեջ ոչ մի խոստում չի՛ իրագործվել։ Երբ ասում ես ի՞նչ է արել, ասում են` ասֆալտ է փռել։ Տգետների համար ասֆալտ փռելը երեք տարվա ձեռքբերում է, ջհանդամին թե հինգ հազար անմեղ երեխաների գլուխ չի կերել։ Թքած, թե թշնամին մեր տուն չի մտել, ու քանի դեռ չի հասել ձեր տներ, դուք հանգիստ ժխշվեք ու հաճույք ստացեք։ 

Ազգադավը ինքն իր ստվերից էլ է վախենում, բայց դե ապահով է` անվտանգությունը տեղը, ու քանի որ պայքարի թիրախը մեկն է, նկարը ձեռքին հայտնվում է այստեղ-այնտեղ, թե քըխ է, նայեք ու ինձ ընտրեք։ Լո՞ւրջ։ Ուշ է, չափազանց ուշ։ Դու` քո ներկայությամբ ապացուցել ես, որ քեզնից վտանգավոր մեկ էլ դու ես քո շուջինների-խուրջինների հետ միասին։ Իսկ եթե դեռ դարձի չեք եկել, ապագայում դարձի չեք գալու, այլ ձեր տան պատերից ներս ապրելու եք այն ողբերգությունը, որը հազարավոր ընտանիքներ ապրեցին ու ապրում են։

 

Հայրենիքը անձնապաշտության հաշվին չեն սիրում։ Սիրեցիք, դրա համար էլ Հայրենիքը մազից կախված մեր ձեռքերի վրայից, ու հողը` ոտքերի տակից գնում է, ու դեռ կան մարդիկ, որ չափազանց հանգիստ են ու չեն զգում մոտալուտ վտանգի մասին, այլ հույս են կապում, ու գնում են ազգակործան պատուհասի հետեւից, որ մեր ապագան էլ խոր փոսի մեջ թաղեն։ 

Ազգակործան պատուհասի հետ ապագա չկա, ազգակործան պատուհասի ապագան` Հայաստանը առանց հայերի նվերաբերումն է լինելու թուրքին, ինչպես որ Արցախը` մեր աչքի առաջ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել