Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված մի քանի պատգամավորներ նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար

Արթուր Հայրապետյան Ապրիլ 28, 2021

Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված մի քանի պատգամավորներ նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար

Հիշեցնենք, որ Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի և դրանից հետո ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործընթացների մասին խոսելիս, լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն ասել էր.

«Մենք տեսանք խուլիգանական պահվածք, բա պետք է բերման ենթարկվեն և պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»:

ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությանը, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ պատգամավորները կամ լավ չեն հասկացել իր խոսքերը, կամ չեն ցանկանում հասկանալ.

«Իմ խոսքն ուղղված չի եղել սյունեցիներին, այլ կոնկրետ անձանց, այն խուլիգանական բանդային, ովքեր կազմակերպել էին սադրիչ ակցիաներն ընդդեմ վարչապետի, ովքեր հայհոյում էին վարչապետին և վարչապետի կողմնակիցներին: Ես կարող եմ իմ խոսքերը վերահաստատել՝ բոլոր այն խուլիգանները, ովքեր կհայհոյեն վարչապետին և նրա կողմնակիցներին, պետք է ստանան համարժեք պատասխան»:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024