Բա չե՞ք ուզում իմանաք, թե ինչու եմ ծափահարել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 14, 2021

«Բա չե՞ք ուզում իմանաք, թե ես ինչի եմ ծափահարել… ի հեճուկս նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանի մոխիրների վրա կառուցեն իրենց հերթական դղյակները, քշեն ջիպերը». Վահագն Ալեքսանյան

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նորաթուխ պատգամավոր, ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը ԱԺ միջանցքում եկավ տեսախցիկների առաջ եւ հայտարարեց՝ «բա չե՞ք ուզում իմանաք, թե ես ինչի եմ ծափահարել»: Հիշեցնենք, որ քննարկման առարկա էր դարձել այն, որ Արցախի տարածքների կորստի, զոհերի եւ այսքան գերիների պայմաններում իմքայլական պատգամավորները հոտնկայս ծափահարում էին Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ինչպես հետո պարզ դարձավ, լրագրողների ուշադրությունն իր վրա կենտրոնացնելը առաքելություն էր, որն իրականացվեց բարեհաջող: Մինչ լրագրողները հավաքվեցին իր շուրջը ու փորձեցին լսել պատգամավորի հայտարարությունը, մյուս կողմից վարչապետը արագ մտավ նիստերի դահլիճ: Ըստ երեւույթին նա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում էր ու այդտեղից նիստերի դահլիճ ստիպված էր մտնել միջանցքով, որտեղ լրագրողներ էին հավաքված: Հիշեցնենք, վարչապետ դառնալու առաջին շրջանում Նիկոլ Փաշինյանը, առանց կաշկանդվելու քայլում էր նախկին աշխատավայրի միջանցքներով ու մոտենում, բարեւում լրագրողներին, ճեպազրույցներ տալիս, պատասխանում հնչող հարցերին: Կարդացեք նաև Փաշինյանն Ալիեւին պատասխանեց Իգնատ Մամյանի բանաստեղծությամբ «Երեւանի բնակիչ եմ, գիտությունների թեկնածու եմ, դոցենտ եմ…». Գոռ Գեւորգյանի պատասխանը Փաշինյանին, թե որտեղից է եկել ու ում շնորհիվ է դարձել պատգամավոր «Ինքնությունը պարզված 3621 զոհ ունենք, իսկ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ»․ Փաշինյան Իսկ Վահագն Ալեքսանյանի հայտարարության բովանդակությունը հետեւյալն էր. «Ակնհայտ է, որ քաղաքական հրահանգ է իջեցվել տարբեր մեդիատիրույթներում տիրաժավորել ու շահարկման առարկա դարձնել, թե ինչու էինք մենք ծափահարում վարչապետի հայտարարությանը, որ ՀՀ-ն, Արցախը ունի ապագա: Հարկ եմ համարում նշել, որ ծափահարում էի անձամբ ես, որովհետեւ հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա, Արցախն ունի ապագա՝ ի հեճուկս նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տեսնել մոխրացած ու այդ մոխիրների վրա կառուցեն իրենց հերթական դղյակները, քշել հերթական ամենանոր ջիպերը: Հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա ու այդ ապագան ՀՀ-ն ունենալու է՝ անկախ նրանից, թե որ իշխանությունն ունի ՀՀ-ն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/14/1184008/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024