Բա որ այդ սրիկան քեզ հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ բանակցություններում իրեն գժի տեղ է դնում, չէի՞ր զգում գլխներիս եկող աղետը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 04, 2021

Մինչ Ազգային Ժողովում ընդդիմությունը իշխանական քաղաքական դիակներ է հերձում, մի քանի խոսքով անդրադառնամ Արցախի նախագահի պաշտոնին հանգամանքների բերումով լռված Արայիկ Հարությունյանի այսօրվա բլթոցներին:

 

Նիկոլի մարսողական խողովակի վերջնամասում ծվարած սույն ողորմելին, ով նույնքան մեղավոր է Արցախյան վերջին պատերազմի մարդկային և տարածքային կորուստների համար և ով Արցախի բյուջեում հայտնված գումարների հաշվին փորձում է հիմա գնել մարդկանց լռությունը, այսօր դուրս է եկել իր բնից ու անբարո ստեր ու ապուշություններ դուրս տվել:

 

Նա ասել է, թե իբր "դավաճանություն չի եղել ու մենք կռվել ենք աշխարհի դեմ": Սրան հիշեցնել է պետք վառվռուն աչքերով իր նախապատերազմյան հարցազրույցները, որոնցում նա հայտատրարում էր, որ Արցախի օդը այլևս փակ է, որ բանակը աննախադեպ համալրվում է, որ աշխարհը զմայլվում է ժողովրդավար Հայաստանով: 

 

Մարդ ինչքան բարոյապես ու մտավոր տկար պիտի լինի, որ հիմա էլ, այսքանից հետո, դեռ փորձի արյունից մաքրել իր ու իր տիրոջ արյունոտ երեսը: 

 

Բա հարց չե՞ք ուզում տալ. այ Արայիկ, բա որ աշխարհը վիճվածքին "ժողովրդավար" լինելու համար ծափահարում էր, պատերազմի ժամանակ խի՞ կողքներս չէր: 

 

Բա որ այդ սրիկան քեզ հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ բանակցություններում իրեն գժի տեղ է դնում, չէի՞ր զգում գլխներիս եկող աղետը:

 

Բա խի՞ այդպես ստացվեց, որ ամբողջ աշխարհը, քո խոսքերով, մեր դեմ էր:

 

Խոսելուց առաջ մտածելը չեր խանգարի:

 

Բայց ոչ քո դեպքում, քանզի հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան, այլ շինարարական տենդերները, իսկ վերջում էլ՝ ապահով և անպատիժ ծլկելու ճանապարհների որոնումները:

 

Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը:

 

Արմեն Աշոտյան (ֆբ)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024