Բաժակաճառ` առ Հայրենիք

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 15, 2021

Բաժակաճառ` առ Հայրենիք

 

 

ահմռկեցուցիչ պատմություններ ենք լսում մեր զոհված տղաների հարազատներից ու լալկվում` ապրելու բան չի, ոչ էլ կարող ես մի բառ ասել ցավից կծիկ դարձած ծնողին, որ մխիթարվի։ Աչքներդ ցամաք մնա, արցունք չտեսնի, որ հասկանաք, ինչ բան է բալա թաղելը։ Ամեն օր ենք թաղում։ Ամեն օր` ողբի ու աղետի մեջ։ Աղետը` խորանում ու կործանում է։ Որ ասում եք, թե նրանք գնացին, որ մենք ապրենք, ոնց որ գլուխս առնեք մի քարին ու քարով սղկեք։ Չէ, չենք ապրում։ Ինչպե՞ս կարող ենք ախր ապրել մատղաշ կյանքերի փոխարեն։ Ինչպե՞ս։ Նրանց կյանքի հաշվին, ինչպե՞ս ենք ապրում։ Ամենօրյա ռեժիմով ստորացնում ու ամենօրյա կտտանքների ենթարկում։ Ո՞վ լսեց զոհված զինվորի մորը, ո՞վ։ Անկախության գունագեղ տոն եք նշում, ո՞վ լսեց, անկախության համար արյուն թափած զինվորի ծնողին, որ անկախությունը կորցնելու շեմին ենք։ Երանի չէ՞ր միայն կենացներով ու ճոռոմաբանելով լիներ սերն առ Հայրենիք, սերն առ որդեկորույս ծնողը։ 

Ինչպե՞ս կարող ենք ապրել, որտեղ ամեն քայլափոխի տեսնում ենք անդամահատված ջահել-ջիվան տղաների, նրանք ուժեղ են, նրանք հպարտ են, նրանք ողջ են` փրկված են, բայց... ինչպե՞ս ապրես, երբ ամբողջ երկիրը Եռաբլուր է դարձել, ինչպե՞ս ապրես, որտեղ ողբացող մոր լացի ձայնը ականջներիդ մեջ է, որտեղ որդի թաղած ծնողին արհամարհում ու անտեսում ենք, չենք լսում նրանց հորդորը, ինչպե՞ս ապրես, ինչպես հույս տաս, որ ինքդ չես կարողանաս ապրել։ 

Դուք, ձեր մխտառ գոյությունը, ինչպե՞ս եք քարշ տալիս այս սրբազան հողի ներքին թշնամիներ, որ հանգստի թշնամու առաջ ծնկի եք իջել ու համաձայնության եկել անիծվածներ, որ մեր երկիրը մաս-մաս նվեր եք անում թշնամուն, տղերքի կյանքի գնով փշրանքներ մնացած հողը.... ամեն քայլափոխի, ցանկացած առիթով սրբապղծում եք, այն արյունը, որ մայր հողի վրա է թափվել։

Հիմա միայն երկնային ծնունդներ ենք նշում ու մեզ մխիթարում, որ ապրում ենք... 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024