Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում են եղել արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, գրում է ՌԻԱ Նովոստին։