«Բանակից կգամ, գյուղի սկզբում տուն եմ սարքելու, որ բոլորն իմանան, որ դա իմ տունն է». շիրակցի հերոսը զոհվեց հանուն հայրենիքի

Արթուր Հայրապետյան Մարտ 04, 2021

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 19-ամյա Հրաչ Մահտեսյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, 2019թ. դեկտեմբերին էր զորակոչվել բանակ: Մինչև պատերազմը Հրաչի պարտադիր զինվորական ծառայությունը անցել է Մեղրիի N զորամասում: Պատերազմի հենց սկզբից տեղափոխել են Արցախ՝ Ջեբրայիլի սահմանները պաշտպանելու, այնուհետև տեղափոխել են Իշխանաձոր: Հրաչ Մահտեսյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին: «Սկզբում չէր ասել, որ Ջեբրայիլում է, հետո-հետո իմացա, որ Ջեբրայիլում է եղել: Ասաց՝ հոկտեմբերի 4-ին իրեն տեղափոխել են Ջեբրայիլ: Ամսի 6-ն էր, զանգեց, խաբեց, թե մեզ Մեղրի են տեղափոխել։ Ես հանգիստ էի, գիտեի, թե Մեղրի է գնացել, իրենց տեղը շատ լավն էր: Էդ ընթացքում էլ խոսում էի հետը ու ոչինչ չէի հասկանում, մտածում էի՝ իր տեղում է, ուղղակի պատերազմում տեսածն է պատմում:

 

https://galatv.am/hy/2942856/

XMA Header Image

«Բանակից կգամ, գյուղի սկզբում տուն եմ սարքելու, որ բոլորն իմանան, որ դա իմ տունն է». շիրակցի հերոսը զոհվեց հանուն հայրենիքի - ԳԱԼԱ

galatv.am

 

 

Կիսվել