«Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»

Արթուր Հայրապետյան Մարտ 05, 2021

«Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»:

Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2-րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։ Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։ «Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։ Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,-նշել է Ալիևը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024