Բաքուն դատում է հայ գերիներին. 20 տարի ազատազրկում երկու հայ գերիներին

Արթուր Հայրապետյան Օգոստոս 02, 2021

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները:

 

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մկրտչյանին և Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տաս տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը`խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել էին դատալսումները` Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Հայ գերիներին մեղադրում են իբրև Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:  

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024