Բաքուն հայկական կողմին է փոխանցել երկու քաղաքացու

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 26, 2021

Բաքուն հայկական կողմին է փոխանցել երկու քաղաքացու՝ զինծառայող 28-ամյա Արին Ժիրայրի Արամյանին, որը գերեվարվել էր նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ, և 21-ամյա քաղաքացիական անձ Միհրան Էռնեստի Մուսայելյանին, որը, ըստ ադրբեջանական կողմի, շեղվելով ճանապարհից՝ հայտնվել էր ադրբեջանցի զինվորների վերահսկողության տարածքում:

Հայկական կողմը դեռ չի հաստատել այս լուրը:

Բաքուն նշում է, որ զինծառայող Արամյանը Ադրբեջանում բուժում է ստացել՝ չհաղորդելով մանրամասներ:

Կիսվել