Բաքվում Բելառուսի դեսպանատունը շնորհավորում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման մեկամյակի կապակցությամբ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 09, 2021

Բաքվում Բելառուսի դեսպանատունը շնորհավորում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման մեկամյակի կապակցությամբ։ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսի պահվածքը առնվազն խիստ մտահոգիչ և դատապարտելի է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իսկ ի՞նչ է անում այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն։ Ոչ մի հայտարարություն չկա այս ուղղությամբ, որը խստորեն կդատապարտեր կամ գոնե մտահոգություն կհայտներ Բելառուսի այսօրինակ վարքագծի նկատմամբ։ Հայաստանի ԱԳՆ-ի այսօրինակ պահվածքը ևս վերահաստատում է այն, որ գործող իշխանությունները լիարժեքորեն տապալել են արտաքին քաղաքականությունը իսկ ՀՀ պետական շահը ստորադաս է այլևս։ Ցավում եմ, որ ականատեսն ենք լինում այսօրինակ խայտառակության։ Տապալված արտաքին և ներքին քաղաքականություն ու համարյա կորսված պետականություն։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024