Բաքվում հրճվում են. Հայաստանը կրկին ստորացնել

Արթուր Հայրապետյան Հուլիս 05, 2021

 

Բաքվում հրճվում են․ Հայաստանը կրկին ստորացվել...

Ինչպես եւ կարելի էր ենթադրել, Ադրբեջանում բավական ակտիվ քննարկումներ են ծավալվում ՀԱՊԿ գործող Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրների առնչությամբ Երեւանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հետ կապված արած հայտարարության առնչությամբ։

 

Հիշեցնենք, որ գեներալ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում սրված իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին եւ համարվում է «սահմանային միջադեպ»: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, եւ մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով։ ․․․Այժմ ստիպված չենք խոսել այն մասին, որ իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է: Չի վատանում, եւ դա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջեւում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,-մասնավորապես ասել է գեներալ Զասը, նաեւ հավցելելով, որ այն բանից հետո, երբ մայիսին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը վստահեցրել էր, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետեւում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին․«Մոնիթորինգային խմբի ձեւավորման մասին որոշում չի ընդունվել, թեեւ, իհարկե, իրավիճակը դիտարկվում է»,-նշել է նա:

 

Ադրբեջանում այս ամենը գնահատել են որպես արեւմտամետ հակումներ ունեցող Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ ՀԱՊԿ-ի «ապտակը», տողարանքում հասկացնելով, որ իրականում դա Ռուսաստանն է «ապտակում» Հայաստանին կամ Նիկոլ Փաշինյանին։

 

 

Ինչ որ տեղ կարող ենք ասել, որ ադրբեջանցիներն էլ չասեին մենք էլ հասկանում էինք, որ սա Ռուսաստանի պատասխանն է, քանի որ ՀԱՊԿ-ը դա Ռուսաստանն է նախ եւ առաջ։ Ու նաեւ հասկանալի էր, որ Ռուսաստանը այսպիսով հասկացնում է, թե Հարավային Կովկասում ինչ առաջնահերթություններ ունի։ Այլ է հարցը, որ Հայաստանի գործող իշխանություններում այս ամենը կամ չեն հասկանում, կամ հասկանում են, բայց ելքեր չունեն եւ ստիպված այնպիսի արձագանքներ են անում, որը ոչ թե վիրավորական է, այլ պարզապես խայտառակ ստորացնող է։

 

Բաքվում ուղղակի հրճվանքի մեջ են Ռուբեն Ռուբինյանի արձագանքից, որին ներկայացնում են նոր կաբինետում հնարավոր ԱԳ նախարարի թեկնածու, որն արել էր «Ազատության եթերում։ Նա մասնավորապես ասել էր, որ պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ պոտենցիալը կարող է գործարկվել միայն ագրեսիայի, ներխուժման դեպքում։ Մենք այստեղ տեսնում ենք սահմանային միջադեպ։ Ու Ռուբինյանը արձանագրել էր, որ կատարվածն ըստ էության ոչ ներխուժում է, ոչ ագրեսիա, այլ սահմանային միջադեպ, եւ չկան կրակոցներ։

 

Ռուբինյանի՝ ընդհանուր առմամբ անատամ եւ չքմեղանքի տարրեր պարունակող խոսքը հատկապես զվարճացրել է Բաքվին, որոնք այս պահին տոնում են հերթական հաղթանակը, քանի որ հասել են ըստ էության Հայաստանի հերթական ստորացմանը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024