Նա ով բացում է դպրոցի դուռը ,փակում է բանտինը։ Դպրոցի կարևորությունն այսպես է բնորոշում Վիկտոր Հյուգոն ։
Իսկ դպրոցում ստացած կրթությունը աշխարհը փրկելու ամենահզոր զենքն է համարում Նելսոն Մանդելան։
Կրթությունը համարելով մարդկության կատարելագործման գլխավոր օջախ 2014 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի բարձր հովանու ներքո շահագործման հանձնվեց համար 6 դպրոցը։
Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի համար, իր հարմարություններով լիարժեք համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Դպրոցը հագեցած է տեխնիկապես , կահավորված է բոլոր ստանդարտներին համապատասխան։
Իր որակով և բազմակողմանի կրթության ապահովմամբ համար 6 դպրոցը համարվում է Ստեփանակերտի լավագույն դպրոցներից մեկը։
Ռուսաստանի հայերի միությունը , ի դեմս միության նախագահ Արա Աբրահամյանի, դպրոցի հետ մշտական կապի մեջ է , շարունակական օժանդակություն և տարբեր ձևաչափի օգնություններ հաճախ են կազմակերպվում ։
Տեխնիկապես հագեցվածությունը դպրոցում ուսուցման կազմակերպման կարևոր բաղադրիչ է ։ Տեխնիկապես հագեցվածության խնդիրը համար 6 դպրոցում համալրվել և համալրվում է Արա Աբրահամյանի կողմից. դպրոցին են տրամադրվել համակարգիչներ, կինոթատրոն , թվային տեսախցիկ , տպիչներ և այլ անհրաժեշտ միջոցներ։
2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիան իր ազդեցությունը թողեց դպրոցի բնականոն ընթացքի վրա ։ Շենքային պայմանները չտուժվեց , սակայն կաթվածահար եղավ ուսումնական գործընթացը։
Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց միայն դպրոցը վերականգնեց իր գործունեությունը` հավատարիմ մնալով իր գլխավոր առաքելությանը և նոր թափով լծվեց կրթության բարդ ,բայց կարևոր գործին։
Այսօր առավել քան երբևէ հայապահպանման գործում կարևորելով դպրոցի դերը ,Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վստահություն է հայտնել ,որ եղել և շարունակելու է լինել դպրոցի կողքին , ընդգծելով մարդու կերտման կարևորը դարբնոցը հենց դպրոցն է ։