Սիրելի՛ արաբկիրցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, 2021 թվականը ցավը հաղթահարելու և մեջքը շտկելու տարի էր։ Գալիք տարին պարտավորեցնում է առաջ շարժվել և հաջողությունների հասնել կենսական ոլորտներում։ Ապրել և ապրեցնել... Թող ունենանք խաղաղ երկրում ստեղծագործ աշխատանքով զբաղվելու և միասնաբար մեր պետականությունն ամրապնդելու հնարավորություն։ Բարօրություն մեր երկրին և բոլորիս ընտանիքներին, հզորացում մեր բանակին, փառք մեր երկրի նվիրյալներին, խոնարհում մեր անմահներին։
Թող տարին բարի լինի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
#2022թ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյան