Բայց լավ պորտը տեղը դրեց

Արթուր Հայրապետյան Ապրիլ 10, 2021

 


ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե գերիների թեման փակված է, ասել է. «Կարծեմ, այդ արտգործնախարարը նախկինում կրթության նախարար է եղել»:

«ՉԻ». Այ, հիմա ամեն ինչ հասկանալի է: Ադրբեջանի արտգործնախարարը բութ է, չի հասկանում, թե ինչ է խոսում: Բացատրում ես, բացատրում, մեկ է, գլուխը բան չի մտնում, դե, նախկինում կրթության նախարար է եղել:

Այ, որ նորմալ կրթություն ստացած լիներ, փորձառու դիվանագետ լիներ, կյանքում նման բան չէր ասի, այլ կհայտարարեր, որ բոլոր գերիներին հենց հիմա հետ ենք ուղարկում:

 

Անդրանիկ Քոչարյանը ադրբեջանցի արտգործնախարարի պորտը լավ տեղը դրեց: Հիշեցրեց նրա անցյալն ու ներկան: Այո, պետք չէ լուրջ ընդունել ադրբեջանցիների հայտարարությունները: Ճիշտ է, թե որքանով է դա նպաստելու գերիների վերադարձին, Անդրանիկ Քոչարյանը չի ասում, բայց դա ի՞նչ կարևոր է, կարևորը՝ շարունակենք նրանց անլուրջ վերաբերվել: Հասնում է նրանց:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024