«Բայց Վեհափառ, չմոռանանք նաև մեր Ղարաբաղը»

Արթուր Հայրապետյան Հուլիս 16, 2021

«Բայց Վեհափառ, չմոռանանք նաև մեր Ղարաբաղը»

Հիշում եմ ձեր դեմքերը, արտասուքից սառած ձեր հայացքները: Հիշում եմ ձեր հուսահատ աղերսները, թե՝ «Վեհափառ, ի՞նչ պիտի լինի մեր վիճակը»: Հիշում եմ նաև Ամենափրկիչ եկեղեցու ավերակների վրա իմ հանդիպումը ձեզ հետ: Հիշում եմ, այդ պահին, հեռվից մի երիտասարդի ձայնը, թե՝ «Բայց Վեհափառ, չմոռանանք նաև մեր Ղարաբաղը»: Ես այդ ձայնը չեմ մոռացել ու չեմ մոռանալու: Դա արդարության ձայնն էր, մեր պատմության ձայնն էր, մեր ապագայի կանչն էր:

Հ. Գ. Եվ սկսվեց Արցախի ազատագրումը երկրաշարժի արհավիրքի ներքո...

(1989 թ. դեկտեմբերի 10, Լենինական)

Հատված «1988 Հիշողությունը տեսողություն է» գրքից:

Կիսվել